Վերադառնալ
12.02.2024
Տրվեց պարեկային ծառայության ընդունելության ստուգումների մեկնարկը
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 2023-2024 ուսումնական տարվա 1-ին հոսքի ընդունելության շրջանակներում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում փետրվարի 12-ին մեկնարկեց առաջին՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը)։
Ընդունելության մեկնարկային ստուգումն անցկացրեց ընդունող հանձնաժողովը՝ նախագահի տեղակալ, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանի գլխավորությամբ։
Յուրաքանչյուր ստուգումից հետո արդյունքները հասանելի կլինեն հետևյալ հղումով` https://www.edupolice.am/patrol/exam.html
Ստուգումները հաջողությամբ հաղթահարած դիմորդները կանցնեն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառության։
Մաղթում ենք հաջողություն։