Վերադառնալ
28.10.2021

Ի գիտություն ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության դիմորդների

Ի գիտություն ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության դիմորդների

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ընդունող հանձնաժողովի նիստում ամփոփվել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները, և մրցույթով անցած էր համարվել 590 դիմորդ:  

Պայմանագրերի կնքման գործընթացի ավարտից հետո պարզվել է, որ առաջացել է 4 թափուր տեղ Շիրակի մարզի համար և 5 թափուր տեղ Լոռու մարզի համար:

Առաջացած թափուր տեղերը համալրելու նպատակով սույն թվականի հոկտեմբերի 28-ին հրավիրվել է ընդունող հանձնաժողովի նիստ:

Ընդունող հանձնաժողովը, հիմք ընդունելով դիմորդների միավորները, ինչպես նաև նրանց կողմից նշված հայտերի հերթականությունը, որոշում է կայացրել՝

1)     ընդունող հանձնաժողովի 22.10.2021թ. թիվ 2 նիստի որոշմամբ Լոռու մարզի երրորդ հայտով մրցույթով անցած 2 դիմորդներին համարել Շիրակի մարզի երկրորդ հայտով մրցույթով անցած,

2)    ընդունող հանձնաժողովի 22.10.2021թ. թիվ 2 նիստի որոշմամբ մրցույթով չանցած 2 դիմորդներին համարել Շիրակի մարզի երկրորդ հայտով մրցույթով անցած,

3)    ընդունող հանձնաժողովի 22.10.2021թ. թիվ 2 նիստի որոշմամբ մրցույթով չանցած 7 դիմորդներին համարել Լոռու մարզի հայտերով մրցույթով անցած:

 

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

            ՀՀ ոստիկանության պետի 18.05.2021թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի համաձայն, մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդներին խնդրում ենք մինչև հոկտեմբերի 29-ը, ժամը 13.00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ պայմանագիր կնքելու համար։ 

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում: