Վերադառնալ
18.03.2024

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2024 թվականի մարտի 18-ին ամփոփվեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները։       

Իգական սեռի դիմորդների համար նախապես հայտարարվել էր 299 տեղ, սակայն ընդունելության ստուգումներից դրական միավորներ և հարցազրույցի փուլում դրական եզրակացություն են ստացել իգական սեռի 49 դիմորդներ, որոնցից՝

1)      Երևան քաղաքի հայտով՝  14 դիմորդ,

2)     Շիրակի մարզի հայտով՝ 6 դիմորդ,

3)     Լոռու մարզի հայտով՝ 4 դիմորդ,

4)     Տավուշի մարզի հայտով՝ 1 դիմորդ,

5)     Գեղարքունիքի մարզի հայտով՝ 8 դիմորդ,

6)     Կոտայքի մարզի հայտով՝ 2 դիմորդ,

7)     Արագածոտնի մարզի հայտով՝ 2 դիմորդ,

8)     Արարատի՝ մարզի հայտով 9 դիմորդ,  

9)     Արմավիրի մարզի հայտով՝ 3 դիմորդ: 

         Հաշվի առնելով այդ հանգամանքը, և հիմք ընդունելով ՀՀ ներքին գործերի նախարարին 13.03.2024թ. ուղղված զեկուցագրի հիման վրա տրված թույլտվությունը, իգական սեռի դիմորդների համար հայտարարված և թափուր մնացած 250 տեղերից 216 տեղերը հատկացվել են արական սեռի դիմորդների համար:

         Տեղերի վերաբաշխման արդյունքում տեղերի ընդհանուր վերջնական թիվը կազմել է 334, որի բացվածքն ըստ մարզերի և դիմորդների սեռի ունի հետևյալ տեսքը՝

1)    95 տեղը Երևանի համար (81 տեղը արական սեռի, իսկ 14 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),  

2)   54 տեղը Շիրակի մարզի համար (48 տեղը արական սեռի, իսկ 6 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),    

3)   54 տեղը Լոռու մարզի համար (50 տեղը արական սեռի, իսկ 4 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),

4)   16 տեղը Տավուշի մարզի համար (15 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),

5)     22 տեղը Գեղարքունիքի մարզի համար (14 տեղը արական սեռի, իսկ 8 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),

6)   21 տեղը Կոտայքի մարզի համար (19 տեղը արական սեռի, իսկ 2 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),

7)   16 տեղը Արագածոտնի մարզի համար (14 տեղը արական սեռի, իսկ 2 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),

8)   2 տեղը Վայոց Ձորի մարզի համար (2 տեղը արական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),

9)   12 տեղը Սյունիքի մարզի համար (12 տեղը արական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),

10) 22 տեղը Արարատի մարզի համար (13 տեղը արական սեռի, իսկ 9 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),

11)  20 տեղը Արմավիրի մարզի համար (17 տեղը արական սեռի, իսկ 3 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար) :

Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ ընդունելության ստուգումներից դրական միավորներ և հարցազրույցից դրական եզրակացություն է ստացել 363 դիմորդ, որոնցից 314-ը արական սեռի, իսկ 49-ը՝ իգական սեռի դիմորդներ են:

Իգական սեռի բոլոր 49 դիմորդները համալրել են համապատասխան մրցութային տեղերը:

Աական սեռի 314 դիմորդներից ըստ իրենց հայտերի և հավաքած միավորների համապատասխան մրցութային տեղերը համալրել են 234 դիմորդներ, մնացած 80 դիմորդներն իրենց հավաքած միավորներով չեն անցել իրենց նշած հայտով տեղերի մրցույթով:   

         Մասնավորապես, իրենց հավաքած միավորներով իրենց նշած հայտով չեն անցել՝

1)      Տավուշի մարզի մրցույթով՝ 9 դիմորդ,

2)     Գեղարքունիքի մարզի մրցույթով՝ 9 դիմորդ,

3)     Կոտայքի մարզի մրցույթով՝ 20 դիմորդ,

4)     Արագածոտնի մարզի մրցույթով՝ 4 դիմորդ,

5)     Վայոց ձորի մարզի մրցույթով՝ 7 դիմորդ,

6)     Արարատի՝ մարզի մրցույթով՝ 13 դիմորդ,  

7)     Արմավիրի մարզի մրցույթով ՝ 18 դիմորդ: 

 

Միևնույն ժամանակ, թափուր է մնացել 51 տեղ, որից՝

1)      Շիրակի մարզի մրցույթով՝ 18 տեղ,

2)     Լոռու մարզի մրցույթով՝ 26 դիմորդ,

3)     Սյունիքի մարզի մրցույթով՝ 7 տեղ:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

         Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ներքին գործերի նախարարի 05.01.2024թ. թիվ 3-Լ հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:  

Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է մարտի 19-ին (ժամը 14.30-ից մինչև 17։00-ն) կամ մարտի 20-ին (ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ պայմանագիր կնքելու համար։

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում:     

 

Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի հայտով դիմած, հարցազրույցից դրական եզրակացություն ստացած, բայց իրենց նշած մարզի մրցույթով չանցած 80 դիմորդները, ցանկության դեպքում, կարող են դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ Շիրակի, Լոռու կամ Սյունիքի մարզերի 51 թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար:    

Լրացուցիչ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող դիմորդները (ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող, այնպես էլ՝ ոստիկանության ծառայող հանդիսացող) պետք է մարտի 19-ին (ժամը 14.30-ից մինչև 17։00-ն) կամ մարտի 20-ին (ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ դիմումը տեղում գրելու համար։  

Լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումների հիման վրա ընդունող հանձնաժողովը կամփոփի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթի արդյունքները, և թափուր տեղերը կհամալրեն ընդհանուր մրցույթով չանցած այն դիմորդները, ովքեր ունեն առավել բարձր միավորներ: Լրացուցիչ մրցույթի արդյունքները կհրապարակվեն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքում: