Վերադառնալ
15.12.2021

Կայացավ պարեկային ծառայության սովորողների երդման արարողությունը

Կայացավ պարեկային ծառայության սովորողների երդման արարողությունը

   ՀՀ ոստիկանության  Շիրակի, Լոռու մարզերի և Երևանի պարեկային ծառայության պաշտոններում նշանակվելու նպատակով դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ սովորողների երդման արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի գլխավորությամբ:

Ողջունելով սովորողներին՝ Կրթահամալիրի պետը կարևորեց երդման խորհուրդը, տեքստի իրավական, բովանդակային նշանակությունը:

-Սահմանադրական կարգին հավատարիմ մնալու առաքելությունը ձեզ միշտ ուղղորդելու է ծառայության ընթացքում,-նշեց Կրթահամալիրի պետը՝ շնորհավորելով պարեկային ծառայության սովորողներին:

   Երդման հանդիսավոր արարողությունն ավարտվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: