Վերադառնալ
23.10.2022

Ավարտվեց պարեկային ծառայության ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացը

Ավարտվեց պարեկային ծառայության ղեկավար կազմի վերապատրաստման  դասընթացը

   Հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ պարեկային ծառայության ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացի մասնակիցներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Դասընթացն իրականացվել էր ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուստոնի ոստիկանական դեպարտամենտի ծառայողների կողմից՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ղեկավար կազմի երեք խմբերի համար։ Դասընթացն ուղղված էր տակտիկական պատրաստականության և առաջնորդության թեմաների վերաբերյալ մասնակիցների գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց դասախոսներին ու մասնակիցներին։ Վերջինս ընդգծեց դասընթացի կարևորությունը պարեկային ծառայության գործում և ծրագրի հաջող իրականացման համար հատուկ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ից ժամանած մասնագետներին:

    Միջոցառումն ավարտվեց հավաստագրերի հանդիսավոր հանձնմամբ: