Վերադառնալ
15.08.2022

Հայտարարություն

Հայտարարություն

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ 10 ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

    Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման մեկնարկից հետո ներքոհիշյալ 10 սովորողներն իրենց զեկուցագրի հիման վրա դադարեցրել են ուսումնառությունը՝

  1. Մանուկյան Արայիկ Թաթուլի /Արագածոտնի մարզ/,
  2. Պետրոսյան Ֆրունզե Տիգրանի /Արագածոտնի մարզ/,
  3. Դավեյան  Դավիթ Ավետիքի  / Կոտայքի մարզ/,
  4. Հովհաննիսյան Վահե Արայի / Կոտայքի մարզ/,
  5. Խալաթյան Ռաֆայել Վարուժանի / Կոտայքի մարզ/,
  6. Խանզրադյան  Ռուդիկ  Խաչատուրի / Կոտայքի մարզ/,
  7. Մարտիրոսյան Գոռ Եգորի  /Գեղարքունիքի մարզ/,
  8. Տիգրանյան Կարեն Թորոսի /Գեղարքունիքի մարզ/,
  9. Վարդանյան  Արարատ Ռուդիկի /Գեղարքունիքի մարզ/,
  10. Ծատուրյան Նարեկ Հովհաննեսի /Գեղարքունիքի մարզ/:

 

Արդյունքում առաջացել է 10 թափուր տեղ հետևյալ մարզերի համար՝ Արագածոտնի մարզ՝ 2 տեղ, Կոտայքի մարզ՝ 4 տեղ և Գեղարքունիքի մարզ՝ 4 տեղ:

Ընդունող հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 29-րդ կետով, 2022 թվականի օգոստոսի 15-ին հրավիրել է հերթական 7-րդ նիստը՝ առաջացած թափուր տեղերը համալրելու նպատակով: 

Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ նշված թափուր տեղերը պետք է հատկացվեն ընդունող հանձնաժողովի 28.07.2022թ. թիվ 6-րդ նիստի արձանագրությամբ համապատասխան մարզերի մրցույթը չանցած, առավել բարձր ընդհանուր միավոր ունեցող  դիմորդներին։        

Արագածոտնի մարզի 2 տեղերը ըստ միավորների, պետք է հատկացվեն դիմորդներ Հայկ Մերուժանի Համազասպյանին և Նվեր Գևորգի Գրիգորյանին: Սակայն Հայկ Մերուժանի Համազասպյանը իր դիմումի համաձայն գրավոր հրաժարվել է պայմանագիր կնքելուց: Հետևաբար՝ այդ մրցութային տեղը, ըստ միավորների, պետք է հատկացվի մրցույթով չանցած, առավել բարձր ընդհանուր միավորներ ունեցող հաջորդ դիմորդին՝ Ռոման Մերուժանի Գևորգյանին:

Կոտայքի մարզի 4 տեղերը, ըստ միավորների, պետք է հատկացվեն դիմորդներ Արման Վաղարշակի Գրիգորյանին, Խորեն Կամոյի Հովհաննիսյանին, Ռուստամ Միքայելի Խալաթյանին և Կարեն Արկադիի Սախոյանին:

Գեղարքունիքի մարզի 4 տեղերը պետք է հատկացվեն այն դիմորդներին, ովքեր չեն անցել Արագածատոնի, Կոտայքի, Տավուշի մարզերի մրցույթով, դիմում են ներկայացրել Գեղարքունիքի մարզի թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար և ունեն առավել բարձր ընդհանուր միավորներ: Սամվելի Սեյրանի Գասպարյանն իր դիմումի համաձայն գրավոր հրաժարվել է պայմանագիր կնքելուց: Ըստ այդմ, նշված 4 տեղերից 3-ը պետք է հատկացվեն դիմորդներ Ռաֆիկ Արարատի Մկրտչյանին, Կառլեն Սամվելի Նալբանդյանին և Միշա Հովհաննեսի Մկրտչյանին: Գեղարքունիքի մարզի 4-րդ տեղի համար 36 ընդհանուր միավորներով հավակնում են դիմորդներ Կարեն Հակոբի Առաքելյանը, Գեղամ Մուրադի Մուրադյանը և  Արտավազդ Արտաշեսի Անդրեասյանը:

ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 25-րդ կետի «Հավասար միավորների դեպքում մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ծառայողներին)՝

1) որոնք մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր.

2) որոնց ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է»:

Կարեն Հակոբի Առաքելյանի, Գեղամ Մուրադի Մուրադյանի և  Արտավազդ Արտաշեսի Անդրեասյանի մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից ստացած միավորները նույնպես հավասար են՝ 19 միավոր:

 Կարեն Հակոբի Առաքելյանի ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը՝ կազմում է 12.83, Գեղամ Մուրադի Մուրադյանի ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը կազմում է 12.16, իսկ Արտավազդ Արտաշեսի Անդրեասյանի ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը կազմում է 15.5:  Հետևաբար մրցույթում առավելությունը պետք է տրվի Արտավազդ Արտաշեսի Անդրեասյանին:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

         Շնորհավորում ենք մրցույթով անցած դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:   

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

 

ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: 

Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է օգոստոսի 15-ին, ժամը 9։30-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ պայմանագիր կնքելու համար։

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում: