Նորություններ
ՎերադառնալՇնորհավորում ենք մեր երիտասարդ գիտնականներին
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, ոստիկանության մայոր Ռուսլան Ռաֆիկի Մարանդյանը 2017թ. մարտի 1-ին Երևանի պետական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավագիտություն - 001 մասնագիտական խորհրդի նիստում պաշտպանել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսությունը և 2017թ. մայիսի 29-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստակա-նության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության մայոր Նաիրա Մամբրեի Նազարյանը 2017թ. մարտի 7-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության 064 մասնագիտական խորհրդի նիստում պաշտպանել է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսությունը և 2017թ. մայիսի 29-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր:
Շնորհավորում ենք մեր երիտասարդ գիտնականներին, մաղթում ենք հաջողություններ և նոր ձեռքբերումներ գիտության ասպարեզում: