Վերադառնալ
26.10.2022

Հոգեբանական թրեյնինգ՝ գործունեության նոր պայմաններում

Հոգեբանական թրեյնինգ՝ գործունեության նոր պայմաններում

          ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առաջին կուրսի սովորողների և ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած սովորողների ադապտացիայի միջոցառումների շրջանակներում 2022թ․ հոկտեմբերի 25-ին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար սովորողների հետ տեղի ունեցավ հանդիպում: Բացման խոսքով հանդես եկավ կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետի տեղակալ, ինքը և ուսումնական գործընթացի կազմակերպման և զարգացման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կ.Կիրակոսյանը:

        ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության  կրթաճյուղի  ավագ   դասախոս,   ոստիկանության  փոխգնդապետ  Ն.Նազարյանն առաջին կուրսի սովորողների հետ անցկացրեց հոգեբանական թրեյնինգ՝ գործունեության նոր պայմաններում ադապտացիայի գործընթացում հնարավոր հոգեբանական խնդիրների և դրանց լուծման ուղիներ գտնելու հմտությունների զարգացման նպատակով։