«Մարդը որպես մթնոլորտային օդի աղտոտման հիմնական պատճառ» թեմայով բանավեճ-մրցույթ
Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Գայանե Խաչատրյանի կողմից կազմակերպվել էր ակադեմիական բանավեճ-մրցույթ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման 3-րդ և 4-րդ կուրսերի սովորողների միջև։ Բանավեճի թեման էր «Մարդը որպես մթնոլորտային օդի աղտոտման հիմնական պատճառ»։ Թեմային «կողմ» դիրքորոշմամբ հանդես եկան առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի թիմը` Բաբայան Մարիամ, Զաքարյան Կարեն, Ավետիսյան Աստղիկ, Ավետիսյան Ավետ, Ավետիսյան Մելսիդա և Մանգասարյան Արփինե, իսկ «դեմ» դիրքորոշմամբ՝ առկա վճարովի ուսուցման 4-րդ կուրսի թիմը` Գրիգորյան Դիանա, Մուսավեյան Լևոն, Սինդոյան Եվա, Պողոսյան Ռուզաննա, Պողոսյան Հայկուհի և Համբարձումյան Արտյոմ: Թիմերի դիրքորոշման ընտրությունը կատարվել էր նախնական վիճակահանության արդյունքում։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Գ.Խաչատրյանը և շնորհակալություն հայտնեց հյուրին` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Լուսինե Մաթևոսյանին՝ հրավերն ընդունելու և ներկա գտնվելու համար։ Այնուհետ ներկայացվեցին մրցույթի անցկացման կանոնները, որից հետո սկսեց ակադեմիական բանավեճը։
Յուրաքանչյուր թիմից ելույթ ունեցան 2-ական խոսնակ։ «Կողմ» դիրքորոշմամբ թիմից, որպես խոսնակներ հանդես եկան Կ.Զաքարյանը և Մ.Ավետիսյանը, «Դեմ» դիրքորոշմամբ թիմից` Լ.Մուսավեյանը և Ե.Սինդոյանը:
Բանավեճի ամբողջ ընթացքին հետևեցին և գնահատման չափորոշչի հիման վրա թիմերի ելույթները գնահատեցին դատավորներ՝ Լ.Մաթևոսյանը, Գ.Խաչատրյանը և Լ․Թասալյանը:
Բանավեճի ավարտին կատարված գնահատման արդյունքում հաղթող թիմ ճանաչվեց առկա վճարովի ուսուցման երրորդ կուրսի թիմը՝ ավագ Մ.Բաբայանի գլխավորությամբ, իսկ լավագույն բանախոս անվանակարգում հաղթող ճանաչվեց առկա վճարովի չորրորդ կուրսի ուսանող Ա.Համբարձումյանը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Լուսինե Մաթևոսյանը: