Գործնական պարապմունք փորձաքրեագիտական վարչությունում
Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Հ.Կուծանյանն անցկացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 4-րդ կուրսի սովորողների «Կրիմինալիստիկա» առարկայի գործնական պարապմունքը՝ նպատակ ունենալով ամրապնդել սովորողների ձեռք բերած տեսական գիտելիքները։
Գործնական պարապմունքի ժամանակ սովորողներին ներկայացվեցին փորձաքննությունների տեսակները, անցկացման կարգը, պայմանները, քրեագիտական հաշվառումների իրականացման տեսակներն ու եղանակները: Նրանց ուշադրությունը հրավիրվեց տարվող աշխատանքների համակարգվածության և մասնագիտական բարձր պատրաստվածության վրա:
Սովորողները տեղում համոզվեցին տվյալ գործընթացի՝ հանցավորությունների դեմ պայքարի համակարգում ունեցած առանցքային դերակատարման մեջ: