Փոխանակման ծրագիր՝ Իտալիայի գործընկերների մասնակցությամբ
Եվրոպական Միության իրավապահ համակարգի վերապատրաստման մարմնի (CEPOL) փոխանակման ծրագրի շրջանակներում մայիսի 5ից 11-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը հյուրընկալել էր Իտալիայի Կարաբինիերների կորպուսի Միլան քաղաքի կիբեռհանցագործությունների քննության բաժնի պետ Ջիանլուկա Բելլոտտիին։ Ջ․Բելլոտտին հանդիպեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը։ Իտալացի գործընկերոջը ներկայացվեցին Կրթահամալիրում իրականացվող ուսումնական ծրագրերը, մասնագիտացված լսարանները, փորձակայանը և դեպքի վայրի զննության վիրտուալ իրականության համագարգը։ Կրթահամալիրի ոսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․Սուքիասյանի հետ հանդիպման ընթացքում հյուրին ներկայացվեցին պարեկային ծառայության ուսումնական գործընթացը և դրա առանձնահատկությունները։
Ջ․Բելլոտտին հանդիպումներ ունեցավ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ։