Վերադառնալ
25.10.2023

Հերթական գործնական պարապմունքը ՀՕՖ-ում

Հերթական գործնական պարապմունքը ՀՕՖ-ում

       Սույն թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարության կրթա­հա­մա­լի­րի ակադեմիայի իրա­վա­գի­տու­թյան ֆա­կուլ­տետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սո­վո­րող­նե­րի՝ «Ըն­տա­նի­քում բռնության և անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կան­խար­գելումը» առար­կա­յի գործնական պարապմունքը ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթա­համալիրի ակա­դե­մի­այի ՕՀԳ և քրեա­գի­տու­թյան ամբիոնի դոցենտ, ոս­տի­­կանության գնդապետ Ա.Սահակյանն անցկացրեց Հայաստանի Հան­­րա­պե­տու­թյան Հա­յ օգ­նու­թյան ֆոնդի (ՀՕՖ) երե­խաների աջակ­ցու­թյան կենտրոնում` նպատակ ունենալով ամրապնդել սովորողների ձեռք բերած տեսական գիտելիքները։

       Գործնական պարապմունքի ժամանակ սովորողներին ներկայացվեցին այն հանգամանքները, որոնք պատ­­ճառ են դառ­նում ՀՕՖ-ի երեխա­ների աջակցության կենտրոնում անչափահասների հայտնվե­լուն: Դրանք առա­վե­լապես ընտա­նիք չունեցող, անապաստան մնացած, լքված, մու­րաց­կա­նությամբ զբաղվող կամ բռնու­թյան ենթարկված երեխաներ են, որոնք ձեռք են բերել  նաև վարքագծի շեղումներ: Սո­վորողների ուշա­­դրությունը հրավիրվեց կենտ­րո­նում երեխաներին տրամադրվող տարբեր ծառայությունների մա­տուց­ման ձևերին՝ ոս­­­տիկանության իրավական  ծառայություն, բուժօգ­նություն, հոգեբանական աջակցություն, հա­կա­սթրե­սա­յին թերապիա և այլն:

       Սովորողները տեղում համոզվեցին ոստիկանության աշխատակցի՝ տվյալ գործընթացում ունեցած առանց­քային դերակատարման մեջ: