Վերադառնալ
13.02.2024

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի սովորողները հրահանգավորվեցին ուսումնական և նախաավարտական պրակտիկայի վերաբերյալ

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի սովորողները հրահանգավորվեցին ուսումնական և նախաավարտական պրակտիկայի վերաբերյալ

   2024թ. փետրվարի 9-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի, առկա անվճար և վճարովի ուսուցման 4-րդ կուրսերի, հեռակա ուսուցման ֆակուլտետի 5-րդ կուրսի՝ ուսումնական և նախաավարտական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:

   Պրակտիկայի հրահանգավորմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, իրավագիտության ֆակուլտետի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ Գ. Կարապետյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

   Հրահանգավորման ընթացքում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, անդրադառնալով պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին, կարևորեց ՀՀ ՆԳՆ ստորաբաժանումների հետ համագործակցությունը՝ ընդգծելով տեսական գիտելիքները պրակտիկ գործունեությունում ստեղծագործաբար կիրառելու համար հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությունը, ներկայացրեց պրակտիկայի ամփոփման ու պաշտպանության կարգը, պարզաբանեց սովորողներին հետաքրքրող հարցերը:

  Ելույթի ավարտին Գ. Գրիգորյանը պրակտիկայի անցկացման ու ղեկավարման մեթոդական ապահովման վերաբերյալ համապատասխան ցուցումներ տվեց պրակտիկայի ղեկավարներին:

  Իրավագիտության ֆակուլտետի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ Գ. Կարապետյանը ներկայացրեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի հրամանը` պրակտիկաները կազմակերպելու մասին, պրակտիկայի ծրագրերը, այնուհետև ներկայացրեց սովորողների բաշխումն ըստ ՀՀ ՆԳՆ ստորաբաժանումների (պրակտիկայի անցկացման վայրերի):

  Հրահանգավորման ավարտին սովորողներին ու պրակտիկայի ղեկավարներին տրամադրվեցին պրակտիկայի` նախապես մշակված, հաստատված ծրագրերի օրինակները և օրագրերը: