Պրակտիկայի հրահանգավորում

2024թ. հունիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի՝ ուսումնական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:
Պրակտիկայի հրահանգավորմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը, ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Հովհաննիսյանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետի պարտականությունները կատարող, ոստիկանության գնդապետ Գ.Կարապետյանը, պրակտիկայի ղեկավարները:
Հրահանգավորման ընթացքում ակադեմիայի պետ Գ.Գրիգորյանը, անդրադառնալով պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին, կարևորեց իրավապահ կառույցների հետ համագործակցությունը՝ կարևորելով տեսական գիտելիքները պրակտիկ գործունեությունում ստեղծագործաբար կիրառելու համար հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությունը:
Այնուհետև ակադեմիայի պետի տեղակալ Ա.Հովհաննիսյանը հայտարարեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի հրամանը` պրակտիկան կազմակերպելու մասին:
Հրահանգավորման ավարտին պարոն Գ.Գրիգորյանը համապատասխան ցուցումներ տվեց պրակտիկայի ղեկավարներին՝ պրակտիկայի անցկացման ու ղեկավարման մեթոդական ապահովման վերաբերյալ: