Վերադառնալ
15.11.2023

Lույս է տեսել «Հոգեբանություն իրավապահ համակարգի սովորողների համար» աշխատությունը

Lույս է տեսել «Հոգեբանություն իրավապահ համակարգի սովորողների համար» աշխատությունը

   «Իրավաբանական հոգեբանության շրջանակներում դիտարկվում են իրավապահ մարմինների, այդ թվում` ոստիկանության գործունեությանն առնչվող տարաբնույթ հարցերը, ինչպիսիք են իրավակիրառ ոլորտում հոգեկան երևույթները, մարդու վարքի և գործունեության հոգեբանական օրինաչափությունները, իրավահարաբերությունների մասնակիցների հոգեբանական հատկություններն ու վիճակները»։ Սա մի հատված է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության կրթաճյուղի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Նաիրա     Նազարյանի «Հոգեբանություն իրավապահ մարմինների աշխատակիցների համար» ոսումնական ձեռնարկից։

   Իրավապահ մարմինների համար նախատեսված աշխատությունը տպագրվել է վերջերս՝ երաշխավորվելով ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի կողմից։

   Ձեռնարկը նախատեսված է իրավաբանական կրթական հաստատություններում «մասնագիտական հոգեբանություն» առարկայի ուսումնասիրման համար։

   Հիմնական նպատակն է, ըստ հեղինակի, ակտիվացնել ուսումնական գործընթացը և սովորողների իմացության գործունեությունը։