Վերադառնալ
10.04.2023

Արդիական թեմա` գիտական խմբակի շրջանակում

Արդիական թեմա` գիտական խմբակի շրջանակում

    Ապրիլի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնը կազմակերպել էր հերթական գիտական խմբակ՝ «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ընթացակարգին վերաբերող հիմնախնդիրները․ իրավական կարգավորում և գործնական կիրառության հարցերը» թեմայով, որին մասնակցում էին  ամբիոնի դասախոսական կազմը, գիտական խմբակի անդամ սովորողներ, ինչպես նաև առկա անվճար և վճարովի 2-րդ կուրսերի այլ ուսանողներ։ Գիտական խմբակը կազմակերպել էր ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության կապիտան Գայանե Մարուքյանը։ Քննարկվող թեման արդիական էր և կարևոր թե՛ իրավաբանների համար և թե՛ առհասարակ։

Քննարկումը վարում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերով բաժնի պետ Դավիթ Բայրամյանը։ Նա նախկինում զբաղեցրել է Կադաստրի կոմիտեի օրենսդրության մշակման և որակավորման հարցերի բաժնի գլխավոր իրավաբանի պաշտոնը, ինչի բերումով ներկայացված թեմայի շուրջ ծավալած քննարկումը կրում էր գործնական բնույթ։

Հյուրը ներկայացրեց Կադաստրի կոմիտեի կառուցվածքն ու գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ կոմիտեի գործունեության սկզբունքներին, ապա պատասխանեց սովորողների հարցերին, որոնք բազմաթիվ էին և բազմաոլորտ՝ սկսած իրավական խնդիրներից, մինչև գործնական կիրառության հարցեր։ Քննարկման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կառուցողական երկխոսության համար և հույս հայտնեցին, որ նման քննարկումները շարունակական բնույթ կկրեն։