Հայտնի են «Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման» արդյունքները
Օգոստոսի 17-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի առկա անվճար ուսուցման «Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման» թեստավորումը։ Ստուգմանը մասնակցում էր 40 դիմորդ, որոնցից երեքին չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը։
Ստուգմանը ներկա էին ընդունող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանը և ընդունող հանձնաժողովի մյուս անդամները։
Կրթահամալիրի պետ գեներալ-մայոր Մ․ Բաբայանը քննության սկզբում հաջողություն մաղթեց դիմորդներին և հույս հայտնեց, որ կարդարացնեն սպասումներն ու կհամալրեն Կրթահամալիրի սովորողների շարքերը։
Առջևում ֆիզիկական պատրաստականության ստուգումն է, որը հաղթահարելուց հետո լավագույնները կվաստակեն Կրթահամալիրի սովորողի պատվավոր կոչումը։
Արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղումով։