Վերադառնալ
18.10.2022
Մեկնարկեցին ընդունելության քննությունները
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեցին ակադեմիայի բակալավրիատի հեռակա ուսուցման ֆակուլտետի 2022-2023 ուսումնական տարվա ֆիզիկական պատրաստականության ընդունելության քննությունները, որին մասնակցում էին 39 դիմորդ-ծառայող։
Քննությանը ներկա էին Կրթահամալիրի պետ, ընդունող հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը և ընդունող հանձնաժողովի անդամները:
Ֆիզիկական պատրաստականության քննությունն իր մեջ ներառում է արական սեռի դիմորդների համար՝ վազք 100 մ, վազք 1000 մ, ձգում պտտաձողի վրա, իգական սեռի դիմորդների համար նորմատիվները նույնն են, սակայն պտտաձողի վրա ձգման փոխարեն սահմանված են ուժային համալիր վարժություններ:
Քննության արդյունքները հասանելի են հետևյալ հղումով:
Դիմորդներին մաղթում ենք հաջողություն։