Վերադառնալ
23.07.2021

Մեկնարկեց քոլեջի ամփոփիչ ատեստավորումը

Մեկնարկեց քոլեջի ամփոփիչ ատեստավորումը

   Հուլիսի 20-ին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց քոլեջի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը և նախորդ ուսումնական տարվա շրջանավարտների վերաատեստավորումը։ Սովորողները հանձնեցին քրեաիրավական ուղղվածության համալիր քննություն, որին ներկա էին ամփոփիչ ատեստավորման  հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոտիկանության գնդապետ Ա․ Ֆիդանյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանը և առարկայական հանձնաժողովի անդամները։

Քոլեջի ամփոփիչ ատեստավորման քննությունները շարունակվում են ։