Վերադառնալ
22.04.2024

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    Ընդունող հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 18-ին որոշում էր կայացրել այն մասին, որ հարցազրույցից դրական եզրակացություն ստացած, բայց իրենց նշած առաջին և երկրորդ հայտերով մրցույթով չանցած  7 դիմորդները, ցանկության դեպքում, կարող են դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ Երևան քաղաքի վարչության, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի մարզերի ընդհանուր 106 թափուր տեղերի համար հայտարարված լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար:     

    2024 թվականի ապրիլի 22-ին ընդունող հանձնաժողովն ամփոփել է լրացուցիչ մրցույթի արդյունքները։  Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ վերոնշյալ 7 դիմորդներից 5-ը դիմում են ներկայացրել լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար և իրենց դիմումներում նշված առաջին հայտերով անցել են համապատասխան մարզերի լրացուցիչ մրցույթով:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

         Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

    ՀՀ ներքին գործերի նախարարի 05.01.2024թ. թիվ 3-Լ հրամանի 3-րդ հավելվածի 23-րդ կետի պահանջների համաձայն՝ մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:

   Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդը պետք է ապրիլի 22-ին (ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանա ՀՀ ՆԳՆ կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ պայմանագիր կնքելու համար։

   Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում: