Վերադառնալ
31.07.2020
2019-2020 ուստարվա քոլեջի ամփոփիչ ատեստավորում
Մարտ ամսից սկսած Կրթահամալիրում ընթանում էին հեռավար դասընթացներ, որոնք իրենց հերթին ավելի մեծ ուշադրություն և պատասխանատվություն էին պահանջում պրոֆեսորադասախոսական անձնակազմից և սովորողներից։ Պատշաճ կատարված աշխատանքը ցանկալի արդյունք տվեց։ Վերջնարդյունքը սովորողների բարձր առաջադիմությունն էր հուլիսի 21-ից 31-ը կայացած ատեստավորման ընթացքում։ Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 35 շրջանավարտ․ 27-ը հաջողությամբ հանձնեց, իսկ 2 սովորող արժանացավ գերազանց գնահատականի։
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, հանձաժողովի անդամ էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․Բաբայանը։