Վերադառնալ
28.07.2021

Ավարտվեց քոլեջի ամփոփիչ ատեստավորումը

Ավարտվեց քոլեջի ամփոփիչ ատեստավորումը

   Հուլիսի 28-ին ավարտվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը և նախորդ ուսումնական տարվա շրջանավարտների վերաատեստավորումը։

Սովորողները հանձնեցին քրեաիրավական, վարչաիրավական ուղղվածության համալիր քննություններ:

33 շրջանավարտներից 28-ը բարեհաջող հանձնեց ավարտական  քննությունները, իսկ նախորդ ուսումնական տարվա 8 շրջանավարտներից՝ 6-ը:

   Շնորհավորում ենք շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: