Նորություններ
Վերադառնալ21.08.2017
Ավարտվեց քոլեջի ընդունելությունը

Ավարտվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը։ Այս տարի հատկացված տեղերի համար պայքարում էին 89 դիմորդ, որից 56-ը ոստիկանության ծառայողներ էին։
Ընդունելության հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը։ Դիմորդների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց ընդունելության ստուգումների անցկացման կարգը։ Հանձնաժողովի կազմում էին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Դիմորդները ստուգումներ հանձնեցին հայոց լեզվից և ֆիզիկական պատրաստականությունից: Նրանք անցան նաև մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում։
Արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջ ընդունվեցին 44 դիմորդներ։