Վերադառնալ
15.07.2022

Հանդիպում քոլեջի սովորողների հետ

Հանդիպում քոլեջի սովորողների հետ

      Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2-րդ կուրսի սովորողների նախաավարտական պրակտիկայի արդյունքների ամփոփման նպատակով հանդիպում: Հանդիպմանը ներկա էին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը, քոլեջի ղեկավար կազմը, պրակտիկայի ղեկավարները և սովորողները: 

Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց նախաավարտական պրակտիկան արդյունավետ անցկացնելու վերաբերյալ: Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանի հանձնարարականով՝ մինչև 2022 թ. օգոստոսի 1-ը պրակտիկայի ղեկավարները պետք է ներկայանան  առաջարկություններով՝ պրակտիկան արդյունավետ անցկացնելու համար։

Հրահանգավորման ընթացքում Կրթահամալիրի պետը կարևորեց պրակտիկայի ընթացքում ձեռք բերված հմտությունների և ունակությունների ամրապնդումը, սովորողների ուշադրությունը հրավիրեց  առավել առանցքային խնդիրների վրա, իսկ պրակտիկայի ղեկավարներին  հորդորեց ուշադրության կենտրոնում պահել սովորողների տեսական գիտելիքների պրակտիկ կիրառման ունակությունները և դիտարկել  առավել արդյունավետ կատարելագործման հնարավոր ուղիներն ու միջոցները: