Հանդիպում քոլեջի շրջանավարտների հետ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագրով իրականացվող ուսումնական գործընթացի շարունակական բարելավման նպատակով 2022 թ. հոկտեմբերի 25-ին կրթահամալիր էին հրավիրվել քոլեջի տարբեր տարիների շրջանավարտներ, ովքեր ունեն պրակտիկ գործունեության փորձ և տեսական ուսուցման կազմակերպման տեսանկյունից կարող են օժանդակել քոլեջի կրթական ծրագրերի բարեփոխման գործընթացին:
Հանդիպմանը ներկա էր քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Վ․Ներսիսյանի գլխավորությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ քոլեջի ՈՄՄԿ ֆակուլտետի պետ, ոստիկանության մայոր Վ.Սայադյանը: Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան մի շարք խնդիրների, որոնք ի հայտ են գալիս քոլեջի շրջանավարտներին պաշտոնի նշանակելիս:
Հանդիպման ավարտին Վ.Սայադյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և hույս հայտնեց, որ նման քննարկումներն ավելի հաճախ կկազմակերպվեն: