Նորություններ

Վերադառնալ
04.05.2018

Անցկացվեց քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի հերթական նիստը

Անցկացվեց քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի հերթական նիստը

2018 թվականի մայիսի 4-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի 2017-2018 ուսումնական տարվա հինգերորդ նիստը՝ զեկուցումների ներկայացման և քննարկման ձևաչափով: 

Նիստին ներկա էր կրթահամալիրի ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ.Թ.Գրիգորյանը, գիտական աշխատանքների բաժնի, քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի անձնակազմը:

Նիստի ընթացքում զեկուցումներով հանդես եկան կրթահամալիրի քոլեջի 2-րդ կուրսի սովորող Հասմիկ Հովհաննիսյանը՝ «Քրեական օրենքի գործողությունը ժամանակի մեջ» թեմայով և Ջիվան Հարությունյանը՝ «Քրեական օրենքի գործողությունը ժամանակի մեջ նյութական հանցակազմերով հանցագործությունների դեպքում» թեմայով: Զեկույցներից հետո տեղի ունեցավ բարձրացված հարցերի քննարկում և հարց ու պատասխան: