Վերադառնալ
18.12.2023

Վերապատրաստման դասընթաց՝ ՈԱԱԿ- կողմից

Վերապատրաստման դասընթաց՝ ՈԱԱԿ- կողմից

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպվել էր եռօրյա դասընթաց՝ «Մասնագիտական կրթական ծրագրի որակի ապահովում» թեմայով: Վերապատրաստման դասընթացի անցկացման նպատակով ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանի և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հոտ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի թույլ և ուժեղ կողմերը: Կրթահամալիրի պետն անդրադարձավ այն կարևոր նախադրյալներին, որոնք այսօր անհրաժեշտ են դասախոսական կազմին վերապատրաստելու ընթացքում, և հույս հայտնեց, որ տվյալ շեշտադրումները կարտացոլվեն վերապատրաստման ողջ ընթացքում: ՄԿՈԱԱԿ հիմնադրամի տնօրեն Ռ. Թոփչյանը ողջունեց, որ կրթահամալիրը հանդես է եկել նման նախաձեռնողականությամբ, և նշեց որ, դասախոսական կազմի վերապատրաստումները տեղի են ունենալու գործնական օրինակների վրա, որի նպատակն է վերապատրաստումից հետո դասախոսական կազմի դասավանդման գործընթացի պլանավորման և գնահատման մեթոդների վերանայման որոշակի փոփոխություններ կատարել:

   Վերապատրաստման դասընթացին ներգրավված էին կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի, ուսումնական կենտրոնի դասախոսական կազմի ներկայացուցիչները, որոնք պրակտիկ օրինակների հիման վրա դասի պլանների կազմման և վերանայման տարբեր մեթոդաբանություններ ուսումնասիրեցին, որի հիման վրա այսուհետ կկարողանան նորովի կազմել դասի պլանները և կիրառել գնահատման մեթոդաբանությունը: