Վերադառնալ
06.10.2022

Կրթահամալիրի սովորողի այցը Լատվիայի Հանրապետություն

Կրթահամալիրի սովորողի այցը Լատվիայի Հանրապետություն

    Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում կայացավ «Ժամանակակից ուսումնական գործընթացն իրավապահ համակարգի կադրերի պատրաստման գործում. նորարարություններ, մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 22 երկրների ներկայացուցիչներ։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը ներկայացնում էր Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման երկրորդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Անգելինա Հովհաննիսյանը։

Մեր ներկայացուցչի՝«Հայաստանը՝  հնարավորությունների երկիր։ Կրթական ոլորտի իրավական կարգավորումները» թեմայով զեկույցն արժանացավ բազում դրական արձագանքների։

Համաժողովից հետո տեղի ունեցան ամփոփիչ քննարկումներ և եզրափակիչ աշխատանքներ, որոնց ընթացքում բոլոր ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրավապահ մարմինների կրթական ոլորտի կազմակերպման վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ինչի արդյունքում ծավալվեց բուռն քննարկում։

Կրթահամալիրի ներկայացուցիչը նաև եղավ Ռիգայի ոստիկանության պետական քոլեջում, ծանոթացավ դասախոսական անձնակազմի հետ։ Քննարկումներ  եղան իրավագիտական առարկաների դասավանդման ավանդական և ժամանակակից մեթոդների վերաբերյալ: