Վերադառնալ
23.10.2024

Դասախոսություն միջազգային համագործակցության շրջանակներում

Դասախոսություն միջազգային համագործակցության շրջանակներում

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի միջև կնքված համագործակցության արձանագրության շրջանակներում հոկտեմբերի 22-ին կայացավ առցանց դասախոսություն, որը վարում էր Կրթահամալիրի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյանը։ «Հասարակական կարծիքը՝ որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործունեությունը գնահատելու չափանիշ» թեմայով դասախոսոթյունը նախատեսված էր Ռոստովի իրավաբանական ինստիտուտի սովորողների համար։ Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց հասարակական կարծիքի դերն ու նշանակությունը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքում, հասարակական հարցումների արդյունքները, ինչպես նաև ոստիկանության հիմնական խնդիրները ոստիկանի և ոստիկանական գործի վերաբերյալ դրական հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ։

  Դասախոսությունն ընթացավ ակտիվ քննարկման և մտքերի փոխանակման ձևաչափով։