Վերադառնալ
14.05.2021

Կլոր սեղան-քննարկում «Ոստիկանության լրատվական ծառայության դերը հանցավորության կանխարգելման գործընթացում» խորագրով

Կլոր սեղան-քննարկում «Ոստիկանության լրատվական ծառայության դերը հանցավորության կանխարգելման գործընթացում» խորագրով

     Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկում՝ «Ոստիկանության լրատվական ծառայության դերը հանցավորության կանխարգելման գործընթացում» խորագրով:

Քննարկման նպատակով հրավիրվել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ավագ տեսուչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, ոստիկանության մայոր  Գ.Վանյանը:

Քննարկմանը մասնակցում էին կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի անձնակազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, սովորողներ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում: