Հավաքների ազատության օրենսդրական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

2023 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 6.2 կետի (բարձրացնել հավաքների ազատության վերաբերյալ իրազեկվածությունը) իրականացումն ապահովելու նպատակով տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսերի սովորողների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Սաֆարյանը ներկայացրեց հավաքների ազատության դերը ժողովրդավարական պետության և քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման գործընթացում։ Այնուհետև ցուցադրվեց «Հավաքների ազատության օրենսդրական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» ուսումնական ֆիլմը, որտեղ լուսաբանվեց թեմայի վերաբերյալ օրենսդրության հիմնական դրույթները, նշված ոլորտում կատարվող իրավախախտումները և հավաքների ընթացքում ոստիկանության լիազորությունների իրացման առանձնահատկությունները։