Վերադառնալ
16.06.2022

Հանդիպում սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ

Հանդիպում սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ

    Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մ.Մելքոնյանի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դ.Հակոբյանի հանդիպումը Կրթահամալիրի ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

Հանդիպման ընթացքում դասախոսները ներկայացրին իրենց նկատառումները` գործող Սահմանադրությամբ նախատեսված առանձին կարգավորումների վերաբերյալ, համապատասխան առաջարկություններ արեցին:

Այնուհետև ծավալվեց բովանդակալից քննարկում, որի ավարտին հյուրերը փաստեցին, որ հանդիպումն արդյունավետ էր, և Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ներկայացված նկատառումներն ու առաջարկությունները հաշվի կառնվեն սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի կողմից: