Վերադառնալ
03.12.2024

«Սահմանադրական դատարանի որոշումների կիրառումը քաղաքացիական դատավարությունում» խորագրով գիտագործնական կոնֆերանս

«Սահմանադրական դատարանի որոշումների կիրառումը քաղաքացիական դատավարությունում» խորագրով գիտագործնական կոնֆերանս

Նոյեմբերի 28-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ «Սահմանադրական դատարանի որոշումների կիրառումը քաղաքացիական դատավարությունում» խորագրով գիտագործնական կոնֆերանս։ Գիտագործնական կոնֆերանսի պատվավոր մասնակից էին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Մինասյանը, ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության ամբիոնի պետի  պաշտոնակատար, ոստիկանության փոխգնդապետ Ամալյա Սաֆարյանը։ Միջոցառումը  կազմակերպել էր քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնը։

Գիտագործնական կոնֆերանսի խորագրի շուրջ զեկույցով  հանդես եկան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի  ուսուցման 3-րդ կուրսի սովորողները։ Կոնֆերանսն ամփոփվեց հարցուպատասխան քննարկմամբ։