Նորություններ

Վերադառնալ
23.10.2017

Կրթահամալիրը ոստիկանության սամբո ըմբշամարտի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը

Կրթահամալիրը ոստիկանության սամբո ըմբշամարտի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը

Համաձայն  Հայաստանի  Հանրապետության  ոստիկանության ծառայողակիրառական մարզաձևերի  սպորտային  միջոցառումների  2017թ. օրացուցային  պլանի  հոկտեմբերի  18-ից 20-ը Երևան  քաղաքում  «Դինամո» ՄՀԿ մարզահամալիրում անցկացվեց ՀՀ ոստիկանության սամբո ըմբշամարտի առաջնությունը:                              

      Մասնակցում էին Հայաստանի Հանրապետության    և  Արցախի Հանրապետության ոստիկանության  ստորաբաժանումների  հավաքական թիմերը։ Եռօրյա պայքարի արդյունքում ընդհանուր թիմային հաշվարկով  2 -րդ տեղը գրավեց  կրթահամալիրի հավա­քական   թիմը հետևյալ կազմով`

   ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող ոստիկանության սերժանտ` Հովսեփ Գեղամի Դավթյան,
   ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող ոստիկանության սերժանտ ` Հարություն Արսենի Դոլմազյան,
   ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2-րդ կուրսի 1-ին դասակի սովորող ոստիկանության կրտսեր սերժանտ` Բաբկեն Գնելի Պառավյան,
   ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 1-ին կուրսի 2-րդ դասակի սովորող ոստիկանության ավագ սերժանտ ` Սարգիս Բենիկի Գաբրիելյան,
   ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 1-ին կուրսի 2-րդ դասակի սովորող ոստիկանության ավագ սերժանտ ` Սարգիս Վահանի Հարութունյան,
   ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հերթապահ մասի ավագ տեսուչ ոստիկանության մայոր` Կարո Հակոբի Մելքոնյան,
   ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 1-ին կուրսի 1-ին դասակի սովորող ոստիկանության սերժանտ` Մարտուն Գուրգենի Բալյան,
   ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 1-ին կուրսի 1-ին դասակի սովորող ոստիկանության ավագ սերժանտ ` Վազգեն Վարուժանի Աղաբեկյան։
   Հավաքական թիմի ներկայացուցիչն էր  Մ Ֆ Հ Տ Պ ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության  փոխգնդապետ   Է.  Պողոսյանը:

   Թիմային առաջին տեղը գրավեց ՀՀոստիկանության զորքերի հավաքական թիմը, երրորդ տեղը գրավեց Արցախի Հանրապետության ոստիկանության հավաքական թիմը:

   Առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին հանձնվեցին դիպլոմներ, դրամական պարգևներ և մեդալներ: