Նորություններ
ՎերադառնալՀաղթեցին կրթահամալիրի սաները
2018թ. հոկտեմբերի 17-ից 19-ը Երևան քաղաքի «Դինամո» ՄՀԿ մարզահամալիրում անցկացվեց ՀՀ ոստիկանությունում սամբո ըմբշամարտի առաջնությունը:
Կրթահամալիրի թիմը, մարզիչ՝ քոլեջի մարտական, ֆիզիկական և ՀՏՊ ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ալբիկ Մինասյանի գլխավորությամբ և ներկայացուցիչ՝ ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Պողոսյանի մասնակցությամբ, գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը:
Անհատական պայքարում կրթահամալիրի սամբոյի թիմի ութ մարզիկները գրավեցին հետևյալ մրցանակային տեղերը.
Առաջին մրցանակային տեղերն զբաղեցրին․
- 57 կգ քաշային կարգում առաջին հորիզոնականը գրավեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 1-ին կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Հակոբ Լևոնի Քոչարյանը,
- 82 կգ քաշային կարգում` կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Դավիթ Սամվելի Խաչատրյանը,
Երկրորդ մրցանակային տեղերն զբաղեցրին․
- 74 կգ քաշային կարգում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 1-ին կուրսի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Վահագն Վիրաբի Թախթարյանը,
- 100 կգ քաշային կարգում` կրթահամալիրի քոլեջի երկրորդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Հայկ Ռոմանի Մելիքյանը, իսկ 100+ կգ քաշային կարգում`կրթահամալիրի քոլեջի երկրորդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Վազգեն Վարուժանի Աղաբեկյանը:
Երրորդ մրցանակային տեղերն զբաղեցրին․
- 62 կգ քաշային կարգում՝ քոլեջի առաջին կուրսի սովորող, ոստիկանության ենթասպա Վիլեն Երվանդի Մարգարյանը, ինչպես նաև քոլեջի առաջին կուրսի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Արայիկ Անդրանիկի Ղազարյանը,
- 68 կգ քաշային կարգում` կրթահամալիրի քոլեջի երկրորդ կուրսի երկրորդ դասակի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Սարգիս Բենիկի Գաբրիելյանը:
Թիմային 2-րդ տեղը գրավեց Արցախի Հանրապետության ոստիկանության, 3-րդը` Արարատի մարզային վարչության թիմերը:
Հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով և դրամական պարգևներով: