Նորություններ
ՎերադառնալԱյցելություն Էօրնեկեան հանրակրթական դպրոց
Այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի անդամները միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Է.Կարապետյանի գլխավորությամբ այցելեցին Էօրնեկեան հանրակրթական դպրոց։
Այցի նպատակն էր դպրոցի սաներին ներկայացնել ոստիկանի աշխատանքի կարևորությունն ու հետաքրքրությունը։ Սկզբում ոստիկանության կրթահամալիրի սովորող, ոստիկանության սերժանտ Ս.Բադալյանը երեխաներին ցույց տվեց ոստիկան դառնալու ճանապարհը և պատմեց ոստիկանության կրթահամալիրում ընթացող ուսումնական գործընթացի մասին։
Այնուհետև ոստիկանության սերժանտ Ա. Հակոբյանը դպրոցականներին ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայի գործունեությունը:
Աշակերտներն առավել հետաքրքրված էին ոստիկանությունում աշխատելու վերաբերյալ մանրամասներով, բարդություններով ու, դրա հետ մեկտեղ, ոստիկան լինելու առավելություններով։ Դպրոցի սաներն էլ չզլացան և շրջայց կազմակերպեցին իրենց տարածքում, ներկայացրին դասասենյակները, գրադարանը և օտար լեզուների ուսուցման դասարանները։
Հանդիպման ավարտին դպրոցի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց աշակերտների` ոստիկանության կրթահամալիր այցելությունը կազմակերպելու նպատակով։