«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում
2024 թվականի հունվարի 11-ին և 17-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 6-րդ և 8-րդ դասարանների աշակերտները։
Հյուրերին դիմավորեց ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դավիթ Հովսեփյանը և մանրամասն ծանոթացրեց կրթահամալիրի տարածքին, ներկայացրեց տարածքում տեղակայված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկաններին նվիրված հուշարձանները:
Կրթահամալիրի մշակույթի կենտրոնի առաջատար մասնագետ Լիաննա Սահակյանն աշակերտներին ծանոթացրեց Կրթահամալիրում սովորող ոստիկանների շրջանում տարվող մշակութային աշխատանքների հետ, որոնք նպաստում են ազգային մտածելակերպի ձևավորմանը:
Աշակերտները եղան նաև ՀՀ ոստիկանության պատմության թանգարանում, որտեղ ծանոթացան հայ ոստիկանի անցած ուղուն՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Նրանք մեծ հետաքրքրությամբ էին լսում Դ.Հովսեփյանին և ոսումնասիրում ՀՀ ոստիկանության պատմությանն առնչվող թանգարանային ֆոնդերը: Իսկ վերջում իրենց հետաքրքրող բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ ստանալով՝ վառ տպավորություններով հրաժեշտ տվեցին Կրթահամալիրին։