Վերադառնալ
20.03.2023

Պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2022-2023 ուստարվա երկրորդ նիստը

Պետաիրավական առարկաների գիտական խմբակի  2022-2023 ուստարվա երկրորդ նիստը

    2023 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2022-2023 ուստարվա երկրորդ նիստը:

Նիստին ներկա էին Կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունները կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, նույն ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ա․ Մարգարյանը, վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոնի պետ, ի․գ․թ, ոստիկանության մայոր Գ. Խուդոյանը, նույն ամբիոնի ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա. Կիրակոսյանը, ՈՒՄ միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի տեսուչ, ոստիկանության կապիտան Ա․ Ղուկասյանը, կրթության որակի ապահովման և գիտական աշխատանքների բաժնի տեսուչ, ոստիկանության կապիտան  Ն․ Վարդանյանը:

   Գիտական խմբակի նիստի թեման էր  «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման սահմանադրական հիմքերը»: Նշված թե­մայով գիտական զեկույց ներկայացրեց Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի սովորող Նաիրի Զիլաբյանը։ Սահմանադրությամբ նախատեսված համաչափության և որոշակիության սկզբունքների մեկնաբանման համատեքստում վերջինս ներկայացրեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման կառուցակարգերն ու ընթացակարգերը։ Բանախոսն անդրադարձավ միջազգային իրավական պրակտիկային՝ առանձնացնելով քննարկվող հիմնախնդրին վերաբերող կարևոր հարցադրումները։

   Զեկույցին հաջորդեց միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի տեսուչ, ԱՄՆ ՀԴԲ ազգային ակադեմիայի շրջանավարտ, ոստիկանության կապիտան Անի Ղուկասյանի  ելույթը։ Նա ներկայացրեց  համայնք-ոստիկանություն փոխհարաբերության որոշ առանձնահատկությունները ՀՀ-ում և ԱՄՆ-ում, համայնքի բազմազանությանը վերաբերող իր դիտարկումները։ Մասնակիցները դերային խաղերի միջոցով փորձեցին պարզել համայնք-ոստիկանություն հարաբերությունները խոչընդոտող հանգամանքները հաղթահարելու, համագործակցությունն է՛լ ավելի ամրացնելու ու զարգացնելու հնարավորությունները։ Բուռն քննարկումներից ու մտքերի, կարծիքների փոխանակումից հետո հանդիպումն ամփոփվեց «ԱՄՆ ոստիկանների փորձը բազմազան համայնքների հետ շփվելիս» թեմայով վավերագրական ֆիլմի դիտմամբ։