Վերադառնալ
14.04.2023

Գիտական խմբակի նիստ՝ անցկացված փորձակայանում

Գիտական խմբակի նիստ՝ անցկացված փորձակայանում

    Ապրիլի 14-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահա­մա­լի­րի ակադեմիայի ՕՀԳ և քրեա­­­­­­գիտության ամ­բիո­նի փորձակայանում դե­րային խա­ղի ձևա­չա­փով անցկացվեց ակա­­­դե­միա­յի օպե­րատիվ-հե­­տախուզական գոր­ծու­նեու­թյան և քրեագի­տու­թյան ամբիոն­ին կից «Հան­ցա­գոր­ծությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտության» գիտական խմբակի 2022-2023 ու­սում­­­նական տար­­վա երկրորդ նիստը։

 Նիստին մաս­նակցում էին ՕՀԳ և քրեա­գի­տու­թյան ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազ­մը, գի­տա­կան խմբակի ան­­դամ­նե­րը և գիտական բաժնի ներ­կա­յացուցիչը:

  Հանդիպման  ընթացքում ակադեմիայի իրա­վա­գի­տության ֆա­կուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման երրորդ կուրսի սո­վո­րող­նե­րը, ձևավորելով թիմ, քրեա­գիտական փորձակայանի սիմուլյացիոն լսա­րանում իրականա­ցրին  դեպքի վայրի զննություն։  

    Զննության իրականացման ընթացքում թիմը գործնականորեն ըստ փուլերի ցուցադրեց դեպ­քի վայրում իրա­կա­նաց­­վող աշխատանքների առանձնահատկությունները, դրսևորեց մասնագիտական բարձր գի­տե­լիք­նե­ր և  հետ­քա­բա­նա­կան օբյեկտների հետ ճիշտ աշխատանքի հմտություն։

   Դեպքի վայ­րի զննության արդյունքներից հետո ծավալվեց բուռն քննարկում: