Վերադառնալ
19.12.2023

Կայացավ պետաիրավական առարկաների գիտական խմբակի առաջին նիստը

Կայացավ պետաիրավական առարկաների գիտական խմբակի առաջին նիստը

   2023 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթա­համա­լիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2023-2024 ուստարվա առաջին նիստը:

 Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, նույն ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Մարգարյանը, վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոնի դասախոս,  ոստիկանության կապիտան Ա. Կիրակոսյանը։ Նիստի թեման էր՝ Գենդերային իրավահավասարության ապահովման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»:

  Նշված թե­մայով գիտական զեկույց ներկայացրեց Ա.Սաֆարյանը։ Նա անդրադարձավ տղամարդու և կնոջ իրավահավասարության, ինչպես նաև իրավունքների և ազատությունների իրացման հավասար հնարավորությունների հիմնահարցին։ Այնուհետև,  ընդհանուր հավասարության (ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդված) վերաբերյալ ակնարկով հանդես եկավ Ա․Մարգարյանը՝ նաև անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին հիմնադրույթին՝ որպես հավասարության կոնկրետ իրավունքի։ Քննարկումը շարունակվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրավահավասարություն, խտրականության արգելք բաժնում նախատեսված իրավահավասարության ապահովմանն ուղղված գործողությունների մեկնաբանությամբ։ Հաջորդիվ, Ա․Կիրակոսյանը ներկայացրեց   վարչական և քրեական օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության շրջանակը, համապատասխանաբար՝ հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքի ընդունելու կամ թույլատրելու պահանջները խախտելու,  հղի կնոջը կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին աշխատանքի ընդունելուց հրաժարվելու կամ աշխատանքից անհիմն ազատելու դեպքերում։

    Նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից բանախոսներին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: