Գիտական խորհրդի հերթական նիստը
Մարտի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2023 թվականի 5-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել «Ոստիկանական Գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ընթացքում ստուգարքների և դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգը և Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ուսումնական պլանը:
Գիտական խորհրդին ներկայացվեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ռազմավարական պլանի (2022-2026թթ.) գործողությունների կատարման ժամանակացույցից բխող 2022 թվականի ընթացքում պատասխանատու ստորաբաժանումների կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որն ընդունվեց ի գիտություն:
Քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց չմիջնորդել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նախկին սովորող Գոռ Սամվելի Հովհաննիսյանին 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակում վերականգնելու համար:
Գիտական խորհրդի նիստն ամփոփվեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի օպերատիվ-հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս Ա․ Ասլանյանի «Փորձագետի եզրակացության, կարծիքի և ցուցմունքի գնահատման դատավարական առանձնահատկությունները: Փորձագիտական սխալները և դրանց պատճառները» մենագրությունը տպագրության երաշխավորելու վերաբերյալ հարցի քննարկումով, և որոշվեց մենագրությունը ներկայացնել տպագրության: