Հարկադիր կատարման վարույթի հիմնախնդիրները
2021 թվականի մայիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից գործող մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի 2020-2021 ուստարվա երկրորդ նիստը, որն անցկացվեց կլոր սեղան-քննարկման ձևաչափով: Նիստին ներկա էին քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը և ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի սովորողները: Գիտական խմբակի նիստի թեման էր «Հարկադիր կատարման վարույթի հիմնախնդիրները»:
Ողջույնի խոսքով և Հարկադիր կատարման վարույթի ինստիտուտի կարևորության վերաբերյալ դիտարկումներով հանդես եկավ նույն ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Լուսինե Թասալյանը:
Այնուհետև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ Հ․ Ավագյանն ու Դ․ Թորոսյանը ներկայացրին «Կատարողական վարույթում արգելադրված գույքի իրացման որոշ հարցեր» թեմայով գիտական զեկույցը:
Գիտական խմբակն ամփոփվեց հարց-պատասխանով և թեմայի շուրջ ակտիվ քննարկումներով։