Միջազգային կլոր-սեղան քննարկում
Ապրիլի 27-ին տեղի ունեցավ ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի կազմակերպած «Դեստրուկտիվ համայնքներում երիտասարդության ներգրավման պրոֆիլակտիկա» թեմայով միջազգային կլոր-սեղան առցանց քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ԱՊՀ երկրների շուրջ 8 բուհերի սովորողներ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրից մասնակցում էր ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման երկրորդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Արմեն Աղաբեկյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ում դեստրուկտիվ համայնքներում երիտասարդության ներգրավման պրոֆիլակտիկա» թեմայով զեկույցը: Աշխատության գիտական ղեկավարն է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Գալինա Ռուսակովան:
Ա. Աղաբեկյանն իր ելույթում առանձնացրեց ՀՀ-ում գործող դեստրուկտիվ համայնքների տեսակները՝ ներառելով նաև համացանցը: Անդրադարձավ երիտասարդների վրա այդ կառույցների հոգեբանական բացասական ազդեցությանը, հետևանքներին և դրանց կանխման պրոֆիլակտիկային: Առաջարկեց նաև այն հակակշիռները, որոնք կպաշտպանեն երիտասարդներին դեստրուկտիվ կառույցների բացասական ազդեցություններից և՛ համացանցում, և՛ իրական կյանքում:
Ելույթն արժանացավ դրական արձագանքների: