Վերադառնալ
24.05.2021

Կայացավ քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի գիտական խմբակի նիստը

Կայացավ քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի գիտական խմբակի նիստը

     Մայիսի 21-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի 2020-2021 ուսումնական տարվա անդրանիկ նիստը՝ գիտական զեկույցի ներկայացման ձևաչափով:   

Զեկույցներով հանդես եկան Ակադեմիայի բակալավրիատի առկա անվճար 3-րդ կուրսի սովորողները. Արևիկ Հարությունյանը՝ «Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը», Գնել Կիրակոսյանը՝ «Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը», Հակոբ Քոչարյանը՝ «Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը», Սերոբ Ազատյանը՝ «Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը» թեմաներով: Զեկույցների ղեկավարն ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Հ.Սմբատյանն էր:

 Զեկույցների ներկայացումից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում: