Վերադառնալ
14.11.2023

Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

   Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2023 թվականի 9-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդն ամփոփեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի ամբիոնների 2022-2023թթ. ուստարվա գիտական գործունեության աշխատանքները, որի արդյունքում առաջին հորիզոնականը կրկին զբաղեցրեց քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնը: Օրակարգի թեման ընդգրկում էր նաև  ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Հովհաննիսյանին միջնորդելը՝ կրթահամալիրի նախկին սովորող Հայկ Վաղարշակի Սողոյանին 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի 5-րդ կուրսի 1-ին կիսամյակում վերականգնելու համար:

   Գիտական խորհրդի քննարկմանը ներկայացվեցին 2024թ. ընթացքում կրթահամալիրում կազմակերպվող միջազգային կոնֆերանսի թեմաների տարբերակները: Քննարկման արդյունքում որոշվեց գալիք միջազգային համաժողովի համար ընտրել «Հանցագործությունների քննության կրիմինալիստիկական ապահովումը» խորագիրը։

   Գիտական խորհրդի նիստն ամփոփվեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոս, ի.գ.թ. Արմինե Սերժիկի Մելիքսեթյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցի քննարկմամբ: Արդյունքում որոշվեց Ա. Մելիքսեթյանին դոցենտի գիտական կոչում շնորհել  և այդ կապակցությամբ դիմել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե: