Վերադառնալ
07.04.2025

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կայացել է «Ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստում-սեմինար

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կայացել է «Ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստում-սեմինար

   Ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, ուսումնական գործընթացը կարգավորող իրավական ակտերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ իրազեկվածությունն ապահովելու նպատակով ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կայացավ «Ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստում-սեմինար, որը վարում էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական գործընթացի կազմակերպման, վերահսկման և շարունակական կրթության ապահովման բաժնի պետ Արտակ Մնացականյանը:

   Սեմինարը կազմակերպել էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը:

   Մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետը, դեպարտամենտների և ամբիոնների պետերը, ուսումնական գործընթացում ներգրավված այլ անձինք:

   Սեմինարի ընթացքում հստակեցվել են ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման վերաբերյալ հետևյալ հարցերը՝

        1)     Մատյանների ճշգրիտ լրացման մեխանիզմները,

     2)    Սովորողների բացակայություններն արձանագրելու, անհրաժեշտության դեպքում անհարգելի բացակայությունների վերաբերյալ սովորողների շրջանում խորհրդատվության իրականացման գործընթացները,

      3)    Ոսումնական ստորաբաժանման ամբիոնների, դեպարտամենտների և ուսումնական գործընթացի կազմակերպման, վերահսկման և շարունակական կրթության ապահովման բաժնի համագործակցության ուղղությունները,

     4)    Ուսումնական գործընթացի կազմակերպմանը վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրության և իրազեկման հարցերը այդ թվում՝ կրթական ծրագրերի չափորոշիչներ, կրթական ծրագրերի մասնագրեր, ուսումնական պլաններ, աշխատանքային ուսումնական պլաններ, ուսումնական գործընթացի ժամանակացույցեր և այլն:

      5)    Քննարկվել են ուսումնական տարվա ամբողջ ընթացքի կազմակերպման առանձնահատկությունները:

  Սեմինարի ամփոփման արդյունքներով ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից տրվել են ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղումթյամբ կոնկրետ ցուցումներ: