ՀՈՒՇ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾԱՆՈՒՆ ՇԱՆՍՈՆԻԵ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
Ազգի հասցեն մշակույթն է, կան այնպիսի անուններ, որ հենց նրանցով են ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, և այդ մարդկանցից մեկը մեծանուն հայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրն է: Յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է լինել նրա հայրենակիցը։
2024 թ․ մայիսի 22-ին լրացավ լեգենդար երգչի 100- ամյակը։ Տարին հոբելյանական է, և ամբողջ ՀՀ–ում նրա տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում։ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը, անմասն չմնալով, դեկտեմբերի 17-ին ակումբում կազմակերպեց հուշ ցերեկույթ՝ նվիրված լեգենդար արտիստին։
Ելույթ ունեցան Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողներ Գարիկ Տեր-Ստեփանյանը, Անժելա Ալբերտյանը, Լարիսա Պետրոսյանը, նվագախմբի ղեկավար Խաչիկ Սահակյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Անի Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ՏՎ մշակութային և սոցիալական նախաձեռնությունների իրականացման բաժնի աշխատակից Հրաչյա Սաֆարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի «Նկարագիր» պարային համույթը (Թովմասյան Սվետլանա, Բադալյան Ինեսա, Օհանյան Կարեն), Կրթահամալիրի սովորողներ Մերի Մխիթարյանը, Լիդիա Գրիգորյանը և Մերուժան Քոչարյանը։
Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ՆԳՆ ՏՎ մշակութային և սոցիալական նախաձեռնությունների իրականացման բաժնի պետ Կարինե Ոսկանյանը և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի ակումբի առաջատար մասնագետ Լիանա Սահակյանը։
Մենք միշտ էլ զգալու ենք նրա ներկայությունը, մեծանուն շանսոնիեի թավշլա ձայնը միշտ է հնչելու մեր ականջներում։ Նա լավագույն օրինակ է անդավաճան հայրենասերի, ով ուներ տիեզերածավալ ներաշխարհ՝ լի սիրով ու շռայլ բարությամբ, ով նվաճեց աշխարհը, մարդ, ով չկա, բայց իր անունը շարունակում է հնչել աշխարհի բոլոր ծայրերում և իր ազգի անունը հավերժացնել։