Վերադառնալ
17.11.2022

        Սիրելի՛ ուսանողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ խորհրդանշական տոնի՝ Ուսանողների միջազգային համերաշխության օրվա առթիվ:Պատահական չէ, որ ուսանողների միջազգային օրվան միանում է «համերաշխություն» բառը։ Առանց համերաշխության չկա առողջ և մարտունակ միտք, իսկ առանց առողջ բանականության՝ գիտակից և խելացի հասարակություն։

 Ուսանողը յուրաքանչյուր պետության զարգացման վաղվա երաշխավորն է, պետության հենասյունը, ներկան ու ապագան, իսկ երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող երիտասարդն է: Օրեցօր առաջընթաց ապրող աշխարհում միայն ամուր գիտելիքներով ու կրթական բարձր մակարդակով անհատը կարող է դիմակայել իր առջև ծառացած մարտահրավերներին:

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  ուսանողներին՝ մեր երկրի ապագա ոստիկաններին, իրավաբաններին, և վերջապես, ՀՀ քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանող   «օրենքի մարդուն»։ Համոզված եմ, որ ձեր ապագա գործունեությունը հիմնված է լինելու բարձր արժեքների, ազնիվ նպատակների, լավատեսության և վեհ գաղափարների վրա:

      Հայաստանի Հանրապետության սիրելի՛ ուսանողներ, ևս մեկ անգամ ջերմագին շնորհավորելով, մաղթում եմ ձեր համարձակ նպատակները կյանքի կոչելու, մասնագիտական նորանոր բարձունքները հաղթահարելու, երազանքները վստահ իրականացնելու կամք ու եռանդ՝ ի շահ մեր պետության և ապագայի:

 

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ,

ոստիկանության գնդապետ Մ Մուրադյան