Վերադառնալ
17.11.2021

Շվեդիայի Թագավորության ոստիկանության ներկայացուցիչները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Շվեդիայի Թագավորության ոստիկանության ներկայացուցիչները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

    Նոյեմբերի 15-ին «Հայաստանում ոստիկանություն-հասարակության համագործակցության ամրապնդում» ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին ժամանել բանակցային ոստիկանության փորձագետներ, Շվեդիայի Թագավորության ոստիկանության ներկայացուցիչներ՝ Տանյա Վիկլունդը  և Կառլ-Յոհան Ալստրոմը։

Հյուրերին դիմավորեցին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գ․Մալխասյանը և միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Դավթյանը:

Գ․Մալխասյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարածքով, այցելեցին ուսումնական կենտրոն, որտեղ ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․ Սուքիասյանը հանգամանորեն ներկայացրեց նոր պարեկային ծառայության ուսումնական ծրագրերը, ինչպես նաև լսարանային ֆոնդերը։ Հյուրերը ծանոթացան նաև դասապրոցեսին, ինչպես նաև նոր կառուցված փորձակայանին։

Հանդիպումը շարունակվեց Գ․ Մալխասյանի աշխատասենյակում, որտեղ կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պայմանավորվեցին այսուհետ ևս արդյունավետ շարունակել համագործակցությունը: