Մարդու իրավունքների վերաբերյալ դասընթաց քրեական ոստիկանության ապագա ծառայողների համար
2024 թվականի մայիսի 6-ից ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցում անցնող սովորողների համար նախատեսված մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացը։ Այն անցկացվել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ազգային և միջազգային փորձագետների կողմից։ Դասընթացի ընթացքում բանախոսներ Սերգեյ Ղազինյանը և Ջորջ Աուսթեթը անդրադարձել են հավաքների ազատության իրավունքի էությանը ժողովրդավարական հասարակությունում, հավաքների տեսակներին, հավաքների ազատության և այլ իրավունքների հարաբերակցությանը, մեկնաբանել են թեմային առնչվող միջազգային իրավական փաստաթղթերը և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները, ներկայացրել ոստիկանության դերակատարությունը հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում։
Դասընթացի ավարտին Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հաննա Ջոնսոնը և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը սովորողներին հանձնել են հավաստագրեր դասընթացին մասնակցելու կապակցությամբ։